ՇՊ Նախաձեռնություններ | Խորհրդարանական Ընտրական Ծրագրի Դրամաշնորհներ | Նախագահական Ընտրական Ծրագրի Դրամաշնորհներ | Տեղական Ինքնակառավարման Մարմինների ԸԴ

Շահերի Պաշտպանության Նախաձեռնություններ Տավուշում

Երևակ ՀԿ

Ծրագրի անվանումը` Բարելավենք մեր կենցաղը
Ծրագրի տևողությունը` ապրիլ 1, 2007–սեպտեմբեր 30, 2007
Ծրագրի բովանդակությունը` Ծրագրի նպատակն է խմելու մաքուր ջուրը հասանելի դարձնել Նոյեմբերյանի բնակիչների համար:
Ներկայացուցիչ`
Սաշա Գիշյան
ք. Նոյեմբերյան, Զորավար Անդրանիկի 14
(374 266) 22605
yerevak@rambler.ru

 

«Երևակ» ԲՀԿ
Ծրագրի տևողությունը` փետրվարի 1, 2008 – հուլիսի 30, 2008
Ծրագրի բովանդակությունը`Ծրագրի նպատակն է տարածաշրջանային գործակալության հասարակական ծառայության, հասարակական ծառայության աջակցության հանձնաժողովի, ինչպես նաև Նոյեմբերյան քաղաքի հասարակական ապահովագրման պետական հիմնադրամի տարածաշրջանային կենտրոնի գործունեությունների թափանցիկության աստիճանի բարձրացումը:
Ներկայացուցիչ`
Սաշա Գիշյան
Զորավար Անդրանիկի 14, Նոյեմբերյան
(374 266) 23292
yerevak@rambler.ru

«Կաղնի» ՀԿ

Ծրագրի անվանումը` Մեր առողջ ապագան մեր ձեռքերում
Ծրագրի տևողությունը` օգոստոս 1, 2008 – հունվար 31, 2009
Ծրագրի բովանդակությունը` Բերդի համայնքի հինգ դպրոցներում և տեղի պետական համալսարանում, որտեղ սովորում է մոտ 1700 աշակերտ և ուսանող, կա ֆիզիկական պարապմունքներ և սպորտային միջոցառումներ կազմակերպելու խնդիր: Նախ և առաջ դա սպորտային կենտրոնի և համապատասխան սարքավորումների և հանդերձանքի պակասությունն է: Բերդի պետական համալսարանը տարածքի միակ մասնագիտացված ուսումնական հաստատությունն է, և մոտ 170 ուսանող է այն հաճախում Բերդից և մարզի 16 համայնքներից: Համալսարանն ունի մենեջմենթի, իրավական և հումանիտար ուղղություն: Այստեղ դասավանդում են բարձրակարգ մասնագետներ: Կա նաև ուսանողական խորհուրդ: Դասավանդվում են բոլոր առարկաները, բացի ֆիզկուլտուրայից, քանի որ համալսարանում չկա սպորտային դահլիճ և սարքավորումներ: Ուսանողները չեն կարողանում ճիշտ մարզվել և կազմակերպել սպորտային միջոցառումներ: Միակ սպորտային դահլիճը Բերդում ուսանողների համար փակ է, քանի որ այն նախատեսված է տարբեր սպորտային խմբերում ընդգրկված ուսանողների համար, որոնք շատ չեն:
Ծրագրի նպատակն է ուսանողներին իրազեկել, կառուցել սպորտային կենտրոն, որ կղեկավարվի ՏԻՄ-երի կողմից և կապահովի ուսանողներին ֆիզիկական պատրաստվածության դասընթացներով, ինչպես նաև հարմար կլինի սպորտային միջոցառումներ կազմակերպելու համար:
Ներկայացուցիչ`
Արտակ Չիլինգարյան
Գյուղ Բերդ, Մաշտոց 12, Տավուշի մարզ
artig_bc@rambler.ru

«Լուսածիր» ՀԿ


Ծրագրի անվանումը`
Անել ամեն ինչ` մեր շրջապատը մաքրելու համար
Ծրագրի տևողությունը` օգոստոս 1, 2008 – դեկտեմբեր 31, 2009
Ծրագրի բովանդակությունը` Նոյեմբերյան քաղաքի և դրա շրջակա միջավայրի հիմնական խնդիրը էկոլոգիական վատ վիճակն է: Դրա պատճառն է կենցաղային և շինարարական աղբը և թափոնը, որի քանակը օր-օրի շատանում է քաղաքի տարածքում, տեղի փողոցներում և մայթերում քաղաքի շրջակայքում, լքված տարածքներում, ջրային և հանգստյան տարածքներում: Աղբի տոպրակներ կան նաև ճանապարհների եզրերին: Այս պատճառով քաղաքի գրեթե բոլոր վայրերում աղբակույտեր են երևում: Ծրագիրը կօգնի Նոյեմբերյանի և դրա շրջակա միջավայրի վիճակի բարելավմանը և շարունակական, ուժեղ և կայուն գործընթացի սկզբնավորմանը: Որպես կարևորագույն արդյունք ծրագիրը նախատեսում է հասարակության ակտիվ մասնակիցների և պատասխանատու մարմինների կողմից միասնաբար ստեղծված մի նախագիծ, որը կհաստատվի տեղի լիազորված մարմինների կողմից: Ծրագիրն ուղղված կլինի դեպի խնդրի լուծումը և խնդրի հետագա ի հայտ գալը բացառող մեխանիզմների ստեղծումը: Ծգագրի շահառուն Նոյեմբերյան քաղաքի բնակչությունն է: Թիրախ-խումբն է Նոյեմբերյանի քաղաքապետարանը, խորհրդատուներ և աղբահանման գործունեությամբ զբաղվող միակ կազմակերպությունը` «Բարետես» CSC:
Ներկայացուցիչ`
Աիդա Զուրաբյան
ք.Նոյեմբերյան,  Բարեկամություն 3,  Տավուշի մարզ
lusatsir@rambler.ru

Կայունություն և զարգացում ՀԿ

Ծրագրի անվանումը` Ծնողական խնամքից զրկված երեխաների իրավունքների և շահերի պաշտպանություն  
Ծրագրի տևողությունը` սեպտեմբեր 1, 2008 – հունվար 31, 2009
Ծրագրի բովանդակությունը` Ծրագրի հիմնական նպատակն է Տավուշի մարզում հասարակության բոլոր անդամների համար իրենց ազատ իրավունքի հասանելությունը դարձնել ավելի մատչելի` առանց սեռական խտրականության: Այդ նպատակին հասնելու համար նախատեսվում է.
1. Ապահովել կանանց քաղաքացիական ակտիվության և իրենց ինքնաարտահայտման զարգացման աստիճանի բարձրացումը,
2.  Ապահովել սեռական քաղաքականության զարգացումը և դրա դերը Տավուշի մարզում, որպեսզի հնարավոր լինի բարձրացնել կնոջ դերը սոցիալ-քաղաքական կյանքում:
Ներկայացուցիչ`
Հրայր Ամիրաղյան
ք.Նոյեմբերյան, Տավուշի մարզ
maik_81@mail.ru